Search
Հակասանիտարական վիճակ է ստեղծվել Սիլիկյան թաղամասում․ բնակիչները բողոքում են
- Aug 22, 2021
- 1 min read

Երեկվանից հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երևանի Սիլիկյան թաղամասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը դիտահորից դուրս է գալիս ու ողողում ողջ ճանապարհը, որտեղ տիրում է նաև գարշահոտություն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
«Երեկվանից զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական արդյունք։ Մեզ պատասխանում են, թե շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք։
Ստացվում է՝ մենք՝ հարկատուներս, որ վարձերը կանոնավոր մուծում ենք «Վեոլիա Ջրի» համար, շաբաթ-կիրակի մեռյալ սեզոն է։
Ամառվա այս տապին շոգն էլ, որ խեղդում է, հոտից չենք կարողանում ոչ փողոց դուրս գանք, ոչ էլ տան լուսամուտները բացենք»- ասում են բնակիչները։
Comments