top of page

Աճառյան փողոցում հայտնաբերվել է հակատանկային ական

  • Aug 11, 2021
  • 1 min read

Օգոստոսի 11-ին, ժամը 16։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում նկատվել է հակատանկային ական։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։


Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված, պայթուցիչով հակատանկային ական է։


Սակրավորներն ականը տեղափոխել են N զորամաս՝ ոչնչացնելու։


Yorumlar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page