top of page

Որքան պետք է մարդն ու համակարգն անբարոյական լինեն, որ նման հաշվեհարդար ծավալեն․ «Հրապարակ»

  • Sep 9, 2021
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․


«Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել, սակայն խափանման միջոցներից՝ ստորագրություն չբացակայելու մասին, գրավ, կոլեկտիվի երաշխավորություն և այլն, մեր քննիչ-դատախազներն ընտրում են բացառապես կալանքը։


Մանավանդ եթե խոսքն իրենց սիրելի իշխանությունների ընդդիմախոսների մասին է։ Հարգված բժշկին, գիտությունների դոկտորին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն առնվազն անմարդկային է և անօրինական։


Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ ընթացքն ապօրինությունների շղթա է, որին մասնակից են տասնյակ մարդիկ, և նրանք մի օր պատասխան են տալու։ Այժմ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է՝ սրտի խնդիրներ, շաքարային ծանր դիաբետ։ Որքան պետք է մարդն ու համակարգն անբարոյական լինեն, որ նման հաշվեհարդար ծավալեն և խոշտանգեն մարդուն»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page