top of page

ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին «ցասումի օրվա» կոչ Է արել

  • Jun 1, 2021
  • 1 min read


Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ Է արել «ցասումի օր» անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափի օկուպացման դեմ: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման համապատասխան հայտարարությունը: «Ցասման օրը» պաղեստինյան տարածքներում կանցկացվեն զանգվածային հանրահավաքներ և բողոքներ՝ Իսրայելի կողմից անցկացվող քաղաքականության դեմ:


«Նորաբնակների հարձակումները Արևմտյան ափի մեր քաղաքների ու գյուղերի վրա, ինչպես նաև հարձակումները Ալ-Աքսա մզկիթի վրա մեր ժողովուրդը կդիմավորի Էլ ավելի մեծ դիմադրությամբ եւ առճակատմամբ»,-ասվում Է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: Լրատվական գործակալությունը նշում Է, որ ՀԱՄԱՍ-ի կոչը հնչել Է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկարաժամկետ հրադադարի պայմանների շուրջ Եգիպտոսի միջնորդությամբ շարունակվող բանակցությունների ֆոնին:


Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտությունը սրվել Է մայիսի 10-ի երեկոյան: Իսրայելի զինվորականների խոսքով՝ այդ ժամանակվանից Գազայի հատվածի կողմից արձակվել Է ավելի քան 4 հազար հրթիռ: Ի պատասխան հարյուրավոր հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Գնդակոծությունների հետևանքով զոհվել Է Իսրայելի 10-ից ավելի քաղաքացի, ավելի քան 50 հոգի լուրջ վերքեր են ստացել:


Պաղեստինում հաղորդում են ավելի քան 200 զոհվածների մասին:

댓글


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page