top of page

Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի ռեժիմը պահպանվում է

  • May 22, 2021
  • 1 min read


Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան զինյալների միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հայտնում է Reuters-ը:


Հրադադարը սկսվել է ուրբաթ լուսաբացից առաջ՝ Եգիպտոսի միջնորդությամբ: Պաղեստինցիներն ու իսրայելցիները այժմ գնահատում են 11-օրյա ռազմական գործողություններից կրած վնասը, երբ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Գազային, իսկ գրոհայինները՝ հրթիռների հարվածներ Իսրայելի ուղղությամբ:


Պաղեստինցի պաշտոնյաները վերակառուցման ծախսերը գնահատել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, իսկ առողջապահական ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ Գազայում սպանվել է 248 մարդ:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page