top of page

Համավարակի ընթացքում օտարերկրացիների բուժումն ու պատվաստումը Հայաստանում իրականացվել է անվճար

  • Nov 5, 2021
  • 1 min read

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում փոխնախարարը շեշտել է առողջապահության նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման ծրագրի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Կողմերը քննարկել են COVID-19 համավարակի պայմաններում քաղաքացիների տեղաշարժը և բուժումը կազմակերպելու խնդիրները:

Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ համավարակի ողջ ընթացքում օտարերկրյա քաղաքացիների թե ՛ բուժումը, թե ՛ պատվաստումը Հայաստանում իրականացվել է անվճար, և կարևորել է արտերկիր աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:

Նա նաև անդրադարձել է ոչ վարակիչ հիվանդությունների բուժման նպատակով արտերկիր տեղափոխվող քաղաքացիների խնդիրներին:

Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում գործող COVID-19-ով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներով և պատվաստումային գործընթացով, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի անվճար բժշկական ծառայությունների փաթեթով:

Հաշվի առնելով առաջիկա տարիներին կորոնավիրուսային հիվանդության հնարավոր շարունակականության բնույթը, ինչպես նաև պայքարի անհրաժեշտությունը` Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնչած մտքերը կարտացոլվեն Միգրացիայի միջազգային կազմակերպության ռազմավարության ծրագրում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page