Համավարակի աճի պայմաններում Կոտայքի բուժհաստատություններում կսահմանվեն լրացուցիչ հերթապահություններ
- Oct 16, 2021
- 1 min read

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումների, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում առկա COVID-19 համավարակի աճող տեմպերը և եղանակային փոփոխություններով պայմանավորված վիրուսային հիվանդությունների ակտիվությունը հատկապես մանկահասակների շրջանում՝ Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայությունները (Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի բժշկական կենտրոններ և Բյուրեղավանի, Նոր Հաճնի պոլիկլինիկաներ) այսուհետ կգործեն՝ Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը: Ոչ աշխատանքային օրերին կսահմանվեն լրացուցիչ հերթապահություններ՝ ժամը 10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ հերթապահությունները կիրականացվեն մանկաբույժ և/կամ ընտանեկան բժշկի մասնակցությամբ և միտված են մեր բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելուն: Եղեք իրազեկված և առողջ:
Comments