top of page

Գեղամասարի համայնքապետը սատարելու է Ռոբերտ Քոչարյանին և ղեկավարելու է դաշինքի տարածքային շտաբը



Ֆեյսբուքյան իր էջում հղած տեսաուղերձում այսօր՝ հունիսի 7- ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ առաջիկա ընտրություններին սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։


Ըստ Ավետյանի՝ ստեղծված իրավիճակում երկրի կառավարումը պետք է ստանձնի մեկը, որն ունի ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձ։


«Պետք է մեկը, որն ունի միջազգային լայն կապեր, գրագետ է, կամք ունեցող քաղաքական գործիչ, և այդ քաղաքական գործիչը Ռոբերտ Քոչարյանն է։ Նա բազմիցս է ապացուցել ճգնաժամային իրավիճակներում գրագետ ու կամային որոշումներ կայացնելու կարողությունը, իսկ նրա պետականամետությունը և հայրենասիրությունը կասկածից վեր է»,- ասաց Հակոբ Ավետյանը։


Ավետյանն իր համայնքի բնակիչներին կոչ արեց քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին՝ նշելով՝ քանի որ գտնվում է արձակուրդում, «Հայաստան» դաշինքի Գեղամասար համայնքի նախընտրական շտաբը ինքն է ղեկավարելու։



留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page