top of page

Սեպտեմբերի 22-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 68 դեպք

  • Sep 23, 2021
  • 1 min read


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, երեխայի ալիմենտը վճարելուց խուսափելու, թմրանյութի իրացման և մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page