top of page

Բացահայտել է հանցագործության 58 դեպք

  • Jul 29, 2021
  • 1 min read


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել է հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 22, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, յուրացման կամ վատնման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի` 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կանխամտածված սնանկության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և 16 տարին չլրացած անձի հետ անառակաբարո գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, վրաերթի՝ 1 դեպք։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page