top of page

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անընդունելի է համարել հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը

  • Jul 29, 2021
  • 1 min read


ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը հրապարակել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:


Հայտարարության մեջ նշվում է.


«2021 թվականի լույս հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, չորսը` վիրավորվել: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները լուծելու համար պետք է օգտագործել միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներ»:


ՀԱՊԿ-ը ողջունել է Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page