Search
Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին
- Aug 23, 2021
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:
Նիստին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաև որպես հրավիրյալ՝ Ուզբեկստանի նախագահը:
Նիստի ընթացքում ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Kommentare