top of page

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ նիստին

  • Oct 20, 2021
  • 1 min read


ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:


Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:


Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022 թվականի գարնանը՝ Հայաստանում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page