ՀԱՊԿ զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել. «Ժողովուրդ»
- Jun 5, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում այս օրերին լայն թափով ընթանում են «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: Այն անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ:
ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ:
Սա, ըստ էության, ընկալվում է ՀԱՊԿ արձագանք, սակայն ոչ պատշաճ: Զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին անհրաժեշտ արձագանքը չէ։
Ըստ էության, նրանք այս զորավարժություններով ցանկանում են վերջ տալ այն մեծ հարցին, որը անընդհատ հնչեցվում է, թե ինչու ՀԱՊԿ-ը ըստ արժանվույն չի պատասխանում Հայաստանի Հանրապետությանը: Միևնույն ժամանակ ակտիվանում է ԵՄ-ն. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում, իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները»:
Comments