top of page

Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում․ Շարմազանով

  • Oct 21, 2021
  • 1 min read



Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Գրառման մեջ նա մասնավորապես ասել է․


«Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը։

Տպավորություն ունեմ,որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի,ԱՄՆ-ի,ԵՄ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ։


Նման վարքագիծը հղի է ողբերգական հետեւանքներով։

Պատմությունը ցույց է տվել,որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»՝Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։


Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական եւ թուրքական զորքերը,ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի եւ NATO-ի անդամ Թուրքիայի հետ։


Հայաստանը մեծ ընտրություն չունի։

Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական» ,իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել։

Պետք է երկարաժամկետ անվտանգային ու քաղաքական դաշնակցության խորացում Ռուսաստանի հետ։

Բայց այդ դաշնակցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ազատվել հակապետական,ԵԱՏՄ-ն «ադրբեջանացում» համարող կապիտուլյանտ ռեժիմից»։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page