top of page

Հարցման մասնակցած ձեռնարկությունների շուրջ 60 տոկոսը ՀՀ-ի համար բացասական է համարում ապաշրջափակումը

  • May 31, 2021
  • 1 min read


Հայաստանում հարցման մասնակցած ձեռնարկությունների շուրջ 60 տոկոսը համարում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա խիստ բացասական կամ բացասական ազդեցություն: Այս մասին նշված է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից կազմված զեկույցում:


Ամփոփելով զեկույցը «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանը զարմանալի է համարում այն, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը դրական Է գնահատում ՀՀ ձեռնարկությունների մոտ 20 տոկոսը:


«Բացական ազդեցությունը շատ ավելի էմոցիոնալ ազդեցության արդյունք է՝ վախի, անվտանգային խնդիրների հետ կապված է»,- մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետոյանը:


Ստորև բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցման արդյունքները:


Հետազոտության համար իրականացվել է քանակական դեմ առ դեմ հարցում Հայաստանում գրանցված և գործող 400 ձեռնարկության շրջանում՝ կիսաստանդարտացված հարցերի կիրառությամբ: Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Ուսումնասիրության ոլորտներն են բիզնեսի հիմնախնդիրները և առաջնահերթությունները, ձեռնարկությունների վրա համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ազդեցությունը, կոռուպցիայի նկատմամբ գործարար համայնքի ընկալումները, պետական աջակցության ծրագրերի արդյունավետության գնահատումը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page