Հարգանքի տուրք՝ Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս մարտիկների հիշատակին
Օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, բարձրաստիճան սպաներ, դիվանագետներ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որը, բացի Օշականի ճակատամարտից, նաև խորհրդանշում է եղբայրական երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որը, բացի Օշականի ճակատամարտից, նաև խորհրդանշում է եղբայրական երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Comments