Թուրքիայի հետ համագործակցելը մեծ դերակատարում է ունեցել Ադրբեջանի հաղթանակի համար. Հասանով
- Jun 28, 2021
- 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 26-ին՝ երկրի զինված ուժերի օրը, հարցազրույց է տվել Real հեռուստաալիքին, որի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։
Մասնավորապես, նա նշել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը վճռորոշ դերակատարում է ունեցել պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում։ «Խոսելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին՝ միայն անցյալ տարի 13 խոշորամասշտաբ համատեղ զորավարժություն է անցկացվել։ Դրանք կազմակերպվել են, որ թուրքական զինված ուժերի սպաները օգնեն մեր սպաներին՝ մարտական պատրաստվածությունը հասցնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը՝ նշելով, որ անձնակազմի պատրաստվածությունը շատ կարևոր է։
«Մենք ունենք նույն լեզուն, կրոնն ու արմատները, և դրանից օգուտ ենք քաղում։ Դա ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից է։ Նրանք հաջող գործողություններ են իրականացրել Սիրիայում ու այլ երկրներում։ Եվ, բնական է, թուրքական զինված ուժերի աջակցությունը պատերազմին պատրաստվելու հարցում անգնահատելի է»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը։
Որոշ հարցերում արդեն միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ նշելով, որ դրանց մասին չի կարող խոսել, քանի որ գաղտնի տեղեկատվություն է։ Հասանովը նաև ասել է, որ մեծ աշխատանք են տարել՝ ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, ադրբեջանական CBC-ի հետ զրույցում էլ Զաքիր Հասանովը խոստովանել է, որ որոշ տեխնիկական միջոցներ չեն կարողացել դիմադրել Հայաստանի հետ ռադիոէլեկտրոնային պայքարում։
«Հակառակորդը ստեղծել էր հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ, նրանք զինանոցում ունեն ռուսական արտադրության ամենաժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, և դա իր դերն ունեցավ»,- ասել է Հասանովը։
Comentarios