Սա դատարանում հաղթած գործ է. փաստաբանը՝ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ բռնության դեպքի մասին
- Oct 14, 2021
- 1 min read

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոստիկանի համազգեստով անձանց կողմից ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն «քաղմաս տանելու» տեսագրությունը բոլորդ եք տեսել։ Տեսել եք նաև, որ այդ ամենն իրականացվում էր ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձի մանկահասակ երեխաների աչքի առաջ։
Ասեմ իմանաք՝ այդ ոստիկանները քրեական պատասխանատվությունից խուսափելու են, դա հաստատ է։ Կհարուցվի քրեական գործ, շատ երկար կքննվի, բոլորը կմոռանան, հետո լռության մեջ գործը կկարճվի։
Խնդրանքս է քաղաքացու փաստաբաններին՝ անպայման սպառեք ներպետական ատյաններն ու գանգատ ներկակացրեք Եվրոպական դատարան։ Սա չքննարկվող հաղթող գործ է։ Բայց գանգատ ներկայացնելու խնդրանքս պայմանավորված չէ հետո պետությունից փոխհատուցում ստանալու հետ, անգամ ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստի ճանաչման հետ, շատ կարևոր եմ համարում այն, որ Եվրոպական դատարանի կայացվելիք որոշումը ապագայում կարդա, երբեմնի «քաղաքացիական հասարակության» ներկակացուցիչ իրեն հորջորջող Իոաննիսյան Դանչոն, ով այսօր անհաջող փորձ է կատարում արդարացնելու այդ համզգեստավոր անձանց»։
Comments