Search
Ուժեղ քամին ավերածություններ է արել Արարատի մարզի Հայանիստ գյուղում. «Shamshyan.com»
- May 23, 2021
- 1 min read

Երեկ՝ մայիսի 22-ին, փոթորիկը ավերածություններ է արել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ուժեղ քամին ու փոթորիկը գյուղում վնասել են մի քանի էլեկտրասյուներ, կոտրել , ավերել տանիքներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն պատմել են, որ փոթորիկը կարճ է տևել, բայց այդ կարճ ժամանակում հասցրել է ավերածություններ անել:
Առաջին պահից գյուղապետ Բալաբեկ Սարգսյանը գյուղացիների կողքին է եղել, դիմել է Արարատի մարզպետարան, ովքեր էլ, հավանաբար, կդիմեն կառավարութուն: Փոթորկի հետևանքով գյուղում նաև անջատվել է հոսանքը:
«Ուզում ենք հավատանք, որ կառավարությունը մեզ միայնակ չի թողնի: Հակառակ դեպքում՝ մեզ տարիներ են պետք, որ էս աղետից հետո կարողանանք մեր մեջքը դզենք»,- ասել են գյուղացիները:
Comentarios