«Հրազդանի անտառատնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին ազատում են աշխատանքից. «Հրապարակ»
- Sep 3, 2021
- 1 min read

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց սեփական դիմումի համաձայն:
Աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը իրենց աշխատանքից ազատել է քաղաքական հայացքների պատճառով. «Մենք երկար տարիներ աշխատել ենք, և մեր աշխատանքի մեջ չենք թերացել, հիմա առանց ազատման դիմում գրելու մեզ աշխատանքից ազատել են: Ամիսներ առաջ աշխատանքից ազատեցին «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին ու փոխտնօրենին: Կարճ ասած՝ այնքան դավադիտ արեցին, ստիպված դիմում գրեցին, գնացին: 1 ամիս առաջ էլ մեզ ասացին դիմում գրեք, ազատվեք աշխատանքից: Դիմում չենք գրել, բայց աշխատանքից ազատեցին: Մեր նորանշանակ տնօրենի պաշտոնակատարն Աբովյան քաղաքից է, նախկինում Աբովյանի ԲԿ-ներից մեկում անվտանգության աշխատկից է եղել, անտառտնտեսության հետ կապ չունեցող մեկին բերել դրել են տնօրեն, ով անգամ ծառերը իրարից չի տարբերում: Իր թեթև ձեռքով էլ մեզ աշխատանքից ազատեցին, թե ի՞նչ հիմքով, մենք էլ չգիտենք»:
Comments