Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը
- Sep 12, 2021
- 1 min read

Այսօր` սեպտեմբերի 12-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սրբխեչ), որը եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում` կիրակի օրը։ Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցնելու, դրա համար էլ այն կոչվում է Խաչվերաց:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Տոնին հաջորդող օրը մեռելոց է, սակայն, կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 13-ն աշխատանքային օր կլինի։
Comentários