top of page

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

  • May 22, 2021
  • 1 min read






«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, որ բացառում է որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ նման գործարքը ցանկացած քաղաքական ուժի համար գնահատվելու է որպես հանցագործություն։



Գործող վարչակազմը, որ 2018-ին իշխանության է եկել սիրո եւ համերաշխության քարոզով, արդարության և ազգային իղձերի իրականացման խոստումներով, կատարելապես ձախողվել է՝ բացահայտելով իր կեղծավոր և դավաճանական էությունը։ Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունները չեն կատարել եւ ոչ մի խոստում, ավիրել են տնտեսությունը, հասարակության մեջ ատելություն և թշնամանք են արմատավորել, տանուլ են տվել հայրենական պատերազմում՝ զոհաբերելով հազարավոր անգին կյանքեր ու տապալելով մեր ազգային իղձերը։


Այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքներով իշխող վարչակազմը կորցնելու է իշխանությունը, և դա արդեն հաշված օրերի հարց է։ Ակնհայտ է նաև, որ վարչակազմը փորձելու է անարժանապատիվ կոալիցիոն գործարքներ փնտրել՝ աթոռը ամեն գնով պահելու նպատակով։


«Հայաստան» դաշինքը հայտարարում է. սկզբունքորեն բացառում ենք որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։ Նման գործարքը ցանկացած քաղաքական միավորի համար գնահատվելու է Հայաստանի և Արցախի հանդեպ իրականցված հանցագործության մեղսակցություն և, ուժ տալով չարիքին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը։


«Հայաստան» դաշինք




Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page