«Հայաստան» դաշինքը նախատեսում է հանրության լայն շրջանակների հետ քննարկում իրականացնել. Ա. Վարդևանյան
- Jun 1, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը նախատեսում է հանրության լայն շրջանակների հետ քննարկում իրականացնել իր նախընտրական ծրագրի շուրջ, որը հետագայում հավակնում է դառնալ կառավարության գործունեության ծրագիր: Մենք բաց ենք և սիրով սպասում ենք ձեր առաջարկություններին ՝ բոլոր ոլորտներում, որոնք կքննարկվեն և հնարավորինս հաշվի կառնվեն:
Այս նպատակով , «Հայաստան» դաշինքում ձևավորվում է աշխատանքային խումբ, որը հավաքագրելու է բոլոր առաջարկները և անհրաժեշտության դեպքում կապ է հաստատելու հեղինակների հետ՝ կազմակերպելով քննարկումներ:
Աշխատանքային խումբը համակարգելու են Արփինե Հովհաննիսյանը և Ալեքսանդր Խաչատուրյանը:
Համակարգողները պարբերաբար կտեղեկացնեն հանրությանը առաջարկությունների ստացման ընթացքի և բովանդակության մասին» :
Comments