top of page

«Հայաստան» դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր



«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ այսօրվա նիստում նկատեց՝ ընտրությունների և դրան նախորդող օրերին արձանագրվել են համակարգային խախտումներ:


«Բոլոր տեսանյութերի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ անձինք, մասնակցելով հանրային հավաքներին, մշտապես օգտագործում էին հանդիպում վարչապետի հետ եզրույթը: Այսինքն՝ նշված պաշտոնի և դրանից բխող ազդեցությունն ամեն կերպ օգտագործվել է: Բացի այդ, ընտրական գործընթացների ամբողջ ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում որպես իրավական փաստ արձանագրվեց իշխող ուժի վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը՝ Վարչական դատարանի վճռով»,- ասաց Արամ Վարդևանյանը:


Նա շեշտեց՝ արդեն փաստ է, որ ընտրական գործընթացում վարչական ռեսուրս է օգտագործվել:

Բացի այդ, նրա խոսքով, նախընտրական քարոզարշավն օրեր շարունակ պարունակել է բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզով:


«Եվ այդ արտահայտություններն ունեցել են ազդեցություն ընտրողների կամարտահայտման վրա»,- նկատեց նա:


Վարդևանյանը հիշեցրեց, որ մինչ ընտրություններն իրենք գրություն էին ներկայացրել ԿԸՀ նախագահին, որով փորձել էին տեղեկանալ, թե զինծառայողները ո՞ր ընտրական տեղամասերում են քվեարկելու, սակայն այդ մասին տեղեկություն չեն տրամադրել իրենց:


Ըստ Արամ Վարդևանյանի՝ օրենքը նախատեսում է, որ մարդիկ պետք է քվեարկությանը մասնակցեն անձնագրով կամ նույնականացման քարտով, իսկ զինծառայողներն ընտրություններին մասնակցել են զինվորական գրքույկներով:


«Նրանց ավտոմեքենաներով տանում էին տեղամասեր, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ ընտրախցին մոտեցնում, ինչն ազդում է ազատ կամարտահայտման վրա»,- ասաց նա:


Արամ Վարդևանյանը նշեց նաև՝ մտահոգիչ է, որ ընտրությանը եկած 100 հազար քաղաքացու անձնագիր վավեր չի ճանաչվել:

댓글


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page