top of page

Ոստիկանության ծառայողներն ապօրինի ուժ են գործադրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ

  • Jun 17, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում գրված է.


«Երեկ՝ հունիսի 16-ին, Եղեգնաձորում ոստիկանության ծառայողներն ակնհայտ ապօրինի ու անհամաչափ ուժ են գործադրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:


Այսօր տեղեկացել ենք, որ ոստիկանության ծառայողները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին՝ մի քանի ժամ պարալիզացնելով քարոզչական աշխատանքները: Ստեղծված պայմաններում կա՛մ ոստիկանության ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ուղղակի մասնակցում է ապօրինությունների կատարմանը:


Զգուշացնում ենք, որ այսուհետ ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page