Search
«Հայաստան» դաշինքն ԱԺ խմբակցության ղեկավար և քարտուղար է ընտրել
- Jul 22, 2021
- 1 min read

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից:
Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։


Comments