Search
Հայաստանի առևտրի ծավալը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,3 մլրդ դոլար
- Sep 17, 2021
- 1 min read

2021թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի առևտրի ծավալը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճելով 12 տոկոսով։ Այս մասին Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 20-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակալիևը։
Նա հավելեց, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 19 տոկոսով։
Ըստ պաշտոնյայի՝ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին թույլ է տվել ստեղծել լրացուցիչ միջավայր, որը նպաստավոր է առևտրի զարգացման համար։ Վերջին տարիների վիճակագրությունը հաստատում է դա։
Comments