top of page

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Nov 12, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն, և Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո, ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից:

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027 թվականների համար: Մասնակցությունը ծրագրին հնարավորություն է տալիս հայ գիտնականներին ինտեգրվել եվրոպական գիտական տարածքում, օգտվել ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից և դառնալ մասնակից համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page