Search
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է գտնել ձևաչափ՝ հասկանալու՝ ինչ է կատարվում Սյունիքում․ Մինասյան
- Sep 13, 2021
- 1 min read

Նախորդ օրերին տեղի ունեցած Ադրբեջանի հերթական անօրինությունների նկատմամբ մեր իշխանությունները կրավորական կեցվածք ընդունեցին։ Այդ մասին այսօր ԱԺ հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքերի առնչությամբ ՀՀ ԱԱԾ հայտարարությունները ոչ միայն Հայաստանի օգտին չէին, այլ նաև անատամ էին։
«Մենք որևէ ռեալ բացատրություն, հիմնավորում ու վարքագիծ չտեսանք այս իշխանությունից»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է գտնել ձևաչափ՝ հասկանալու, թե ինչու է ԱԱԾ-ն ադրբեջանական տերմինաբանություն օգտագործում։
Comments