«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է երաշխավորել Առուշ Առուշանյանի համար
- Nov 5, 2021
- 1 min read

Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի Առուշ Առուշանյանի նկատմամբ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի սահմանափակումը ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվի: Այդ մասին Գորիսում առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն՝ խափանման միջոց ընտրված կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստակամությունն են հայտնել անձնական երաշխավորության խափանման միջոցի շրջանակներում իրենց անձնական երաշխավորությունը սահմանել Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար: Շատ դրական ենք տրամադրված: Պարոն Առուշանյանի համար նոյեմբերի 5-ը հաղթանակած օր է»,-ասաց Ալեքսանյանը:
Comments