Search
ՀԱԿ-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը
- May 18, 2021
- 1 min read

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:
«Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․
ՀԱԿ-ը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Comments