top of page

ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության սահմանափակումը անդրադառնալու է 10 միլիոն հայերի. Գևորգյան

  • Oct 18, 2021
  • 1 min read


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.


«Հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով: Առանց մանրամասնելու այս նախաձեռնության ծագման մասին՝ կցանկանայի հնչեցնել մի շարք հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ:


1. Արդյո՞ք նման որոշումը, եթե ընդունվի, չի սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և դրանով իսկ չի հակասում Սահմանադրության համապատասխան նորմերին:


2. Ինչքանո՞վ է նմանատիպ նախաձեռնությունը նպաստելու ընտրողների ցուցակի ճշգրիտ և իրատեսական կազմմանը և չի խոչընդոտելու արդյո՞ք այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։


3.Որքանո՞վ է այս նախագիծը բյուջեի վրա ֆիսկալ ազդեցություն ունենալու, պետությունը գումար կգանձի՞ յուրաքանչյուր նոր 2-ամյա ժամկետի համար:


4. Արդյո՞ք հաշվարկվել են նման որոշման իրականացման բոլոր կազմակերպական և տեխնիկական ասպեկտները, արդյո՞ք սա նշանակում է, որ երկու տարին մեկ հսկայական թվով մարդիկ ստիպված են գործ ունենալ պետության հետ՝ հերթ կանգնել, փաստաթղթեր կազմել, գործընթացները կլինե՞ն էլեկտրոնային ՝ ավտոմատ, թե՞ ոչ:


5. Ինչպե՞ս կազդի նման որոշումը այլ պետություններից մեր հայրենակիցների կողմից Հայաստանի՝ երկրորդ քաղաքացիություն ստանալու գործընթացի որակի և ծավալի վրա:


6. Արդյո՞ք այս որոշումը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև արդյունավետ երկխոսությանը վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ, և որքանո՞վ կշարունակվի օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաների տրամադրումը:


7. Արդյո՞ք այս լուծումը հակասություններ կառաջացնի աշխատուժի ազատ տեղաշարժի առումով գործող ԵԱՏՄ նորմերի և տրամաբանության հետ:


8. Եվ ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված նման նախաձեռնության անհրաժեշտությունը:


Ամփոփելով ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը»։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page