Search
Մոսկվայում հետաքննություն է սկսվել Ադրբեջանի դեսպանատան դիմաց պիկետ անող հայի վրա հարձակվելու փաստով
- Jun 27, 2021
- 1 min read

Ռուսաստանի հայերի միության ջանքերի շնորհիվ հետաքննություն է սկսվել Սարգսյան Աշոտի վրա հարձակում գործելու փաստով, ով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության դիմաց պիկետ էր իրականացնում։
Հետաքննությունը սկսել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պրեսնենսկյան բաժնում։
Արա Աբրահամյանի հանձնարարականով այդ հարցով զբաղվում է միության իրավաբանական բաժինը։
Տվյալ պահին սահմանված է դատաբժշկական փորձաքննություն՝ Աշոտ Սարգսյանի առողջական վիճակի աստիճանը հասկանալու համար։
Comments