Search
Հայ գերիներին Ադրբեջանում տարիներով ազատազրկելը ՌԴ խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ ունի․ Փաշինյան
- Aug 24, 2021
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ ռուս խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում, գործողություններ են արվում։
Նա նշեց, որ Ադրբեջանի դատարանների՝ հայ գերիներին երկար տարիներով ազատազրկելը ՌԴ խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ ունի։
«Խնդիրն այն է, որ ադրբեջանական դատարանների կողմից երկար տարիներ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել է խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ իր ասածն ավելի ակնառու է դառնում, քանի որ Ադրբեջանը դեռևս չի հաստատել ռուս խաղաղապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
Kommentare