top of page

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անգլիայում պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 7-ը Անգլիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա Սպորտային մարմնամարզության աշխարհի թվով 51-րդ առաջնությունը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր հավաքական արդեն ժամանել է մրցավայր և պատրաստվում է առաջիկա կարևոր ստուգատեսին։ Պատճառն այն է, որ աշխարհի առաջնությունը համարվում է նաև 2024թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար։

Սկզբում կկայանան թիմային մրցումները, որը Հայաստանի հավաքականը բաց կթողնի։ Մեր մարմնամարզիկները պայքարը կսկսեն նոյեմբերի 4-ին, երբ կսկսեն բազմամարտի մրցումները։ Մեր չորս մարզիկները հանդե կգան առանձին գործիքների վրա (Արթուր Դավթյան` հենացատկ, Վահագն Դավթյան և Արթուր Ավետիսյան՝ օղակներ, Հարություն Մերդինյան՝ նժույգթափեր), իսկ Գագիկ Խաչիկյանն ուժերը կփորձի բազմամարտում:

Նրանց մրցաասպարեզ կուղեկցի մարզիչ Հայկ Նազարյանը, իսկ ահա հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կաշխատի մրցավարական հանձնախմբում:

Նշենք, որ մեր մարմնամարզիկները Անգլիա մեկնելուց առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում։ Այժմ նրանք մարզվում են հենց Լիվերպուլում։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page