top of page

Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  • Sep 9, 2021
  • 1 min read



Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Հանդիպմանը մասնակցեցին նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայր Պաուլուս Կոջանիանը և Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչության բոլոր անդամները:


Հայրենակիցների հետ զրույցն ընթացավ Հայաստանին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ: ԱԺ նախագահը պատասխանեց համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page