Հայկական ավիացիայի նվիրյալ մասնագետնները միշտ պարծենալու առիթ են տվել մեր ազգին. Սանոսյանի ուղերձը
- Sep 30, 2021
- 1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 88-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախարարի խոսքով` ոլորտն իր յուրահատուկ տեղն ունի պետության զարգացման ցուցանիշների ամրագրման գործընթացում, ինչպես նաև տնտեսական առաջընթացին և բարելավմանն ուղղված քայլերում:
Հայկական ավիացիայի նվիրյալ մասնագետնները միշտ պարծենալու առիթ են տվել մեր ազգին:
Միաժամանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ոլորտին առնչություն ունեցող անձաց և կազմակերպություններին, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստակամություն և առաջնային համարելով երկրի առջև ծառացած մարտահրավերը, իրենց ներդրումն ունեցան պետության անվտանգության, ինչպես նաև թռիչքային անվտանգությունն ապահովման գործընթացում:
Comments