Search
Հայկ Մարտիրոսյանը կիսաեզրափակչում է
- Aug 5, 2021
- 1 min read

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ արագ շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկանում ենք Chess.com-ից։
Հայ գրոսմայստերը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Վինսենտ Կեմերին, իսկ քառորդ եզրափակիչում` Հնդկաստանի ներկայացուցիչ Էրիգայսի Արջունին: Կիսաեզրափակիչում նա խաղալու է իրանցի գրոսմայստեր Պարհամ Մագսուդլուի հետ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 35 հազար դոլար է, որից 10 հազարը խաղարկվել է ընտրական փուլում:
Comments