top of page

Հայկ Մարությանը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի հայ ներկայացուցիչներին


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Քաղաքապետարանում հյուրընկալել եմ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշը բարձր պահած մարմնամարզության մեր հավաքականի ներկայացուցիչներին:


Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար հուշամեդալով ու պատվոգրերով պարգևատրեցի Խաղերի մեդալակիր Արթուր Դավթյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին:


Ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո մարմնամարզության մեջ գրանցած այս արդյունքը պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար:


Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք բարելավել մեր մարզիկների պայմանները:


Այժմ, 2020-ի դադարից հետո, գործնական քայլեր ենք ձեռնարկում՝ նոր մարզադահլիճ ունենալու ուղղությամբ»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page