Search
Այսօր և վաղը Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը. Մարության
- Sep 30, 2021
- 1 min read

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։
Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։
Հ․ Գ․ Այսօր և վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»։
Comments