Հայկ Մարությանի որոշմամբ՝ դպրոցների տնօրեններ են փոխվել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով դպրոցների տնօրեններ են փոխվել։
Քաղաքապետի նոյեմբերի 12-ի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ. 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով, Երևանի «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետով և հիմք ընդունելով Անի Դանիելյանի դիմումը՝
1.Անի Դանիելյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ից նշանակել «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:
3. «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Փաշինյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»:
Հայկ Մարությանի նոյեմբերի 15-ի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 4-ի (հ.14 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (04.10.2021թ.), ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալի 05.11.2021թ. հ.02/09.2/25653 գրությունը ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝12.11.2021թ. h.12/126821 զեկուցագիրը`
1. «Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինե Ժորայի Համբարձումյանի հետ 2021 թվականի նոյեմբերի 15-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (15.11.2021թ.-15.11.2026թ.):
2. «Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարիամ Մարգարյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի նոյեմբերի 30-ի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.156 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. նոյեմբերի 16-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (17.11.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 25.11.2021թ. h.12/148809 զեկուցագիրը` «Երևանի հ.156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Արմինե Բորիկի Պետրոսյանի հետ 2021 թվականի նոյեմբերի 30-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (30.11.2021թ.–30.11.2026թ.)»։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի դեկտեմբերի 1-ի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. նոյեմբերի 17-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (18.11.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 25.11.2021թ. h.12/149091 զեկուցագիրը`
1. «Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Թերեզա Հենրիկի Հովհաննիսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (01.12.2021թ.–01.12.2026թ.):
2. «Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անժելա Խաչիկյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։
Comments