Search
Հայկ Մարությանը քննարկել է ավտոբուսների ձեռքբերման հետ կապված ծրագրերի մանրամասները
- Sep 9, 2021
- 1 min read

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։
Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, «Կանաչ քաղաք», ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման հետ կապված ծրագրերի մանրամասները:
Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները քաղաքային տնտեսության այլ ծրագրերի շրջանակներում։
Comentarios