Պատգամավորի 5 թեկնածուներից մեկն է հայերենի թեստավորման փուլը
Կիրակի օրը՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հայերենի իմացության ստուգման թեստ է հանձնել:
«5 հոգուց մեկը հիվանդ էր, չի ներկայացել, 4-ից էլ 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը»,- MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
Նրա խոսքով՝ հայերենի թեստ հանձնում են հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում:
Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ 5 թեկնածուները, ո՞ր կուսակցությունից են, Գեղամ Մելիքբեկյանը չպատասխանեց՝ ասելով, որ անձնական տվյալ է, և միայն թեկնածուների գրավոր համաձայնության դեպքում է հնարավոր այն հրապարակել։
Comments