Ծագումով հայ քաղաքական գործիչը պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի նախագահի հետ
- Sep 8, 2021
- 1 min read

Թուրքական իսլամական «Ազգային տեսակետ» գաղափարաքաղաքական շարժման հերթական կուսակցության՝ «Երջանկություն» (ԵԿ) խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ այդ պայմանավորվածության՝ հնարավոր է, որ Ասիլթյուրքի թիմի որոշ առանցքային դեմքեր առաջիկա ընտրություններում առաջադրվեն Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական ցուցակով։
Ի դեպ, ԱԶԿ նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանի՝ վերջրես արած սկանդալային բացահայտումից հետո հայտնի դարձավ, որ Ասիլթյուրքն ունի հայկական ծագում և մինչև 34 տարեկանը կրել է Դուրմուշ Դուրդույան անուն-ազգանունը։ Խոսվում է նաև այն մասին, որ 26-ամյա Ասլիթյուրքը Էրդողանի մերձավորն է։
«Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի կուսակից ընկերներն անհանգստացած են քաղաքական կուլսիներում ձեռք բերված նման համաձայնության մասին լուրերից։
«Օղուզհան Ասիլթյուրքը, ինչպես հայտարարել է Քարամոլլաօղլուն, ԵԿ-ի համար կարևոր անձ է, բայց ԵԿ-ի ներկայիս քաղաքականությունից անջատ, կուսակցության ներսում Ասիլթյուրքին հարող որոշ կարևոր անձանց առաջադրումը ԱԶԿ-ի ցուցակներում պառակտիչ հետևանք կունենա կուսակցության համար»,- մտավախություն են հայտնել «Երջանկություն» կուսակցությունից։
Comentarios