Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ
- May 27, 2021
- 1 min read

«Անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն». Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Հայրենիք» կուսակցության պաշտոնական կայքէջից:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, տնտեսության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներին առնչվող հարցեր:
Արթուր Վանեցյանը դեսպան Սխեմերսին ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը, ինչի արդյունքում հայկական կողմը ունի մեկ զոհ, վեց գերեվարված զինծառայողներ և վիրավորներ: Վանեցյանը հույս հայտնեց, որ Նիդերլանդների Թագավորությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր միջազգային հարթակներում ստեղծված իրավիճակը բաձրաձայնելու և քննարկումներ հարուցելու ուղղությամբ:
Comments