top of page

Ունեցվածքը թաքցնող պաշտոնյաների թիվն ավելանում է. ի՞նչ է սպասվում. «Ժողովուրդ»

  • Aug 6, 2021
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«203 անձ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրեր։


Սա նշանակում է, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 դրամի) չափով:


Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թիվը այսքանով չի սահմանափակվում, և առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր ցանկ է հրապարակելու։


Հետաքրքիր է, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թվում նշված է նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի անունը, որը կալանավորված է կաշառք վերցնելու մեղադրանքով։ Սակայն սա միայն հայտարարագիր չներկայացրած անձանց առաջին խումբն է, և սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կհրապարակվի մյուս ցանկը, եւ, մեր տեղեկություններով, այնտեղ արդեն ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են, այդ թվում՝ պատգամավորներ»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page