top of page

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում

Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիա։

Այսպես, իրենց քաշային կարգերում հավասարը չունեին 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը:


Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան նաև 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը:


Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի ու մարզիչ Հայկ Սեդրակյանի գլխավորությամբ:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page