Search
Հայ-վրացական սահմանին մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ է առգրավվել
- May 18, 2021
- 1 min read

Վրաստանում կանխվել է մաքսանենգ ծխախոտի՝ երկիր ներկրման փորձը Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» անցակետով:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆիննախարարության Հարկային ծառայությանը, անակցիզ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է ուկրաինական համարանիշով բեռնատարի ստուգումների ժամանակ:
Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 000 լարի (68 000 դոլար):
Comments