Search
Կայացել է Պուտին-Ռայիսի հեռախոսազրույց. քննարկվել է իրավիճակն Աֆղանստանում
- Aug 19, 2021
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Մեծ ուշադրություն է դարձվել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, պատրաստակամություն է արտահայտվել՝ նպաստելու այդ երկրում խաղաղության և կայունության հաստատմանը», - ասվում է հաղորդագրությունում:
Comments